Ապրենք օգնելով!!!
Բարեգործական աճուրդ

3310133058930920.01.2012

«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին կազմակերպել էր ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որի նպատակն էր աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: Աճուրդին ներկայացվեցին մի շարք անվանի անձանց կողմից ստեղծված նկարներ: Նրանց շարքում էին Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Աճուրդին ներկայացվել էին նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ: Աճուրդից ստացված հասույթը փոխանցվեց «Օգնեմ» և «Նվիրիր կյանք» հիմնադրամների կողմից ներկայացված երեխաներին, որոնք այդ ընթացքում գտնվում էին բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք էին զգում: Այդ երեխաները գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից: Ահա այն երեխաների անուններն ու ստացված օգնության չափերը (AMD), որոնք ներկայացվել էին «Օգնեմ» հիմնադրամի կողմից.

1. Ադամ Հախվերդյան — 187,209.14

2. Ալեն Թովմասյան — 187,209.14

3. Մարիամ Պողոսյան — 234,011.43

4. Նարեկ Մարտիրոսյան — 234,011.43

5. Նարեկ Պանոսյան — 234,011.43

6. Նորայր Առաքելյան — 898,603.89

7. Ստեփան Անդրեասյան — 234,011.43

վերադառնալ
Կարծիքներ

Anna
2016-12-02 19:42:56
Es shat urax em vor ognum eq mer poqriknerin , ovqer unen ayd hivandutyun@ : Es kcankanai mianal dze
ավելին
 
ARMINE
2015-04-13 20:27:44
ES ANCHAP SHNORHAKAL EM AYS CRAGRI KAZMAKERPICHNERIN...EV CAMKANUM EM VOR ASHXARI BOLOR HIVAND MARDI
ավելին
 
Aram
2014-03-26 15:24:53
Shnorhakalutyun shat lav gorc eq anum
 
syuzi
2014-05-12 15:05:34
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ ապաքինմանը և սպասել ու դիմավորել առողջ կյանքին :
ավելին
 
Gayane
2014-05-12 15:04:52
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal inchpes k
ավելին