Ապրենք օգնելով!!!
ԵԿԾ

ErasmusPlusO

ԵԿԾ = Եվրոպական կամավորական ծառայություն

Էրազմուս+ ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին կատարել իրական փոփոխություններ աշխարհում եւ իրենց սեփական կյանքում՝ Եվրոպական կամավորական ծառայության միջոցով:

Եվրոպական կամավորական ծառայությունը (EVS) երիտասարդներին ընձեռում է եզակի հնարավորություն արտահայտելու իրենց անձնական պատրաստակամությունը՝ օտար երկրում՝ ԵՄ սահմաններում կամ դրանցից դուրս, ծավալելով չվճարվող եւ լիարժեք կամավորական գործունեություն: Այսպիսով, այն ձգտում է զարգացնել համերաշխություն, փոխըմբռնում եւ հանդուրժողականություն երիտասարդների շրջանում՝ նպաստելով սոցիալական համախմբվածությանը եւ խթանելով երիտասարդների ակտիվ քաղաքացիությունը:

EI Reference: 2011-PL-127             

Տևողությունը: 6-12 ամիս

Նպատակը և մոտիվացիան

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել հիմնադրամի աշխատակիցներին` աշխատելու արյան տարբեր հիվանդություններով տառապող երեխաների հետ, օգնել աշխատակիցներին` երեխաների համար կազմակերպել բարեգործական ակցիաներ ու միջոցառումներ, խաղային միջոցառումներ և այլն: Կամավորը կընդգրկվի բոլոր ընթացիկ ծրագրերում, ինչպես նաև կողջունվեն նրա սեփական մտահղացումներն ու առաջարկները: Կամավորն ապրելու ու աշխատելու է տեղական համայնքի հետ: Հետևաբար կամավորը կունենա հնարավորություն նրանց հետ անցկացնել իր ժամանակը և նաև բացահայտումներ անել Հայաստանի մասին` բացի երեխաների հետ աշխատելուց: Կամավորը հնարավորություն կունենա մասնակցելու տարբեր սեմինարների և քննարկումների` ուղղված երեխաների ապագային և հայտնել իր կարծիքն իրավիճակի մասին երեխաների ծնողներին և հիվանդանոցի անձնակազմին: Կամավորի աջակցությամբ վերջիններս կկարողանան ավելի շատ միջոցառումներ կազմակերպել, որոնց ընթացքում երեխաները, կախված իրենց առողջական վիճակից, կկարողանան նկարել, ծեփել, երգել և պարել:

 

Կամավորի խնդիրները

Խնդիրներն ու օրակարգը հետևյալն են (վերջնական տարբերակը կկազմվի կամավորի ժամանումից հետո` աշխատակիցների հետ և կլինի ճկուն).

  • Այցելել հիվանդանոցում բուժվող երեխաներին, կազմակերպել հետաքրքիր խաղեր ու միջոցառումներ նրանց համար,
  • Աջակցել լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների մասին ստատիստիկա,
  • Կազմակերպել բարեգործական ակցիաներ հիվանդանոցներում և մանկական կենտրոններում,
  • Տեղական և միջազգային հովանավորներից ֆինանսական օժանդակության որոնում,
  • Միջազգային կազմակերպություններում` հիմնադրամի գործունեության լուսաբանում, հոդվածների պատրաստում,
  • Ինտերնետ կայքի թարմացում` նոր իրադարձությունների և գալիք միջոցառումների մասին նյութեր պատրաստելով,
  • Հիվանդանոցների համար բարեգործական միջոցառումների կազմակերպում, որտեղ յուրաքանչյուր ոգ կկարողանա նվիրատվություն կատարել երեխաներին կամ մասնակցել ընդհանուր խաղերին, համերգներին: Կամավորը կկարողանա փորձարկել ադմինիստրատիվ գիտելիքները նմանատիպ միջոցառումների պլանավորման և կազմակերպման ոլորտում,
  • Երեխաների համար ժամանցային ծրագրօ կազմակերպում հիվանդանոցներում և կենտրոններում,
  • Կազմակերպել ձեռքի աշխատանքի մրցույթներ հիվանդանոցներում,
  • Խաղասենյակների ստեղծում հիվանդանոցներում, խաղաթերապիայի անցկացում երեխաների հետ:

Ուսուցանումն ու մասնագիտական աջակցությունը կցուցաբերվի կազմակերպության աշխատակիցների կողմից:

Կամավորն աշխատելու է շաբաթական 5 օր (մոտավորապես 30 ժամ) և ունենալու է հանգստյան ազատ օրեր:

 

Սպասելիքներ ուսուցումից

Ծրագրի իրականացման ընթացքում կամավորը կզարգացնի  և կկատարելագործի պատասխանատվության զգացումը և նախաձեռնողականությունը, քանի որ ընդունող կազմակերպությունում նա անկախ կլինի իր քայլերի մեջ, սակայն երբեք միայնակ: Սա լավ հնարավորություն կհանդիսանա ծանոթանալ սեփականից զանազան մեկ այլ մշակույթի հետ, սովորել երկրի լեզուն, հանդիպել տարբեր կենսափորձով մարդկանց: Սա կօգնի կամավորին բարելավել նաև լեզվական հմտությունները, ինչպես նաև երբեմն սովորեցնել սեփական լեզուն տեղաբնակներին:

 

Ընտրության նախապայմաններ

Չկա սեռական, տարիքային կամ այլ անձնային առանձնահատկությամբ պայմանավորված նախապայման կամավորի ընտրության համար: Կամավորը պետք ` լինի հետաքրքրված կամ երեխաների հետ աշխատանքի որոշակի փորձ ունեցող անձ` բարի, շփվող և վստահելի: Միակ անհրաժեշտ կարողություններն են հանդիսանում պատասխանատվության զգացումը, ստեղծագործական մոտեցումը, լսելու և սատարելու կարողությունը: Ցանկալի է, որ կամավորը խրոնիկ հիվանդություններ չունենա, հատկապես այնպիսի, որը կարող է խանգարել երեխաների հետ աշխատանքին:

Ծրագրի նախկին կամավորները՝

 Michelle Natali

Rasa   nathali 

Saskia

 

Բոլոր հետաքրքրված կամավորներին խնդրում ենք լրացնել հայտաձևը // https://www.dropbox.com/s/6wy67gtj1dqxc0z/Application%20form%20HUJ.docx?dl=0

 

 

Տեխնիկական հարցեր 

http://huj.am/index.php/evs-projects/evs-hosting/help

Կարծիքներ

Anna
2016-12-02 19:42:56
Es shat urax em vor ognum eq mer poqriknerin , ovqer unen ayd hivandutyun@ : Es kcankanai mianal dze
ավելին
 
ARMINE
2015-04-13 20:27:44
ES ANCHAP SHNORHAKAL EM AYS CRAGRI KAZMAKERPICHNERIN...EV CAMKANUM EM VOR ASHXARI BOLOR HIVAND MARDI
ավելին
 
Aram
2014-03-26 15:24:53
Shnorhakalutyun shat lav gorc eq anum
 
syuzi
2014-05-12 15:05:34
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ ապաքինմանը և սպասել ու դիմավորել առողջ կյանքին :
ավելին
 
Gayane
2014-05-12 15:04:52
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal inchpes k
ավելին