Ապրենք օգնելով!!!
Նվեր` բժշկական սարքավորումների տեսքով

3307132031957720.09.2011

«Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի կողմից 2011թ-ի Հունիսի 1-ին մեկնարկած բարեգործական ակցիան տվեց առաջին պտուղները: Ակցիայի մեկնարկից հետո` «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի գործունեությունից գոյացած գումարի մի մասը փոխանցվեց «Օգնեմ» հիմնադրամին: Հիմնադրամն այդ գումարը ծառայեցրեց հետևյալ նպատակներին.

  • տրամադրվեցին անհատույց դրամական օգնություններ կարիքավոր երեխաներին,
  • հիվանդանոցներին նվիրաբերվեցին հետևյալ սարքավորումները.

Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքին`

  1. Կենսական ֆունկցիաների մոնիտոր,
  2. Օդորակիչ,
  3. 4 Բակտերիոցիդ լամպեր:

ՀՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային`

  1. Կենսական ֆունկցիաների մոնիտոր,
  2. Հետազոտության թախտ,
  3. Ստվերազուրկ լուսարձակ,
  4. 3 Բակտերիոցիդ լամպեր:
  • Կենսական ֆունկցիաների մոնիտորը մի սարք է, որը թույլ է տալիս միաժամանակ տվյալներ ստանալ երեխայի մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման, զարկերակի հաճախականության, սրտի աշխատանքի մասին, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկում է երեխային անհրաժեշտ դեղամիջոցի ներհոսման արագությունը: Նախկինում, երբ բժիշկների տրամադրության տակ նմանատիպ սարք չկար, նրանք ստիպված էին վերոնշյալ տվյալները չափել առանձին-առանձին` որոշակի հաճախականությամբ:
  • Բակտերիոցիդ լամպերը նախատեսված են սենյակների օդը և մակերեսները ախտահանելու համար: Այս սարքերի առավելությունը կայանում է նրանում, որ դրանք կարելի է գործարկել նույնիսկ, երբ սենյակում մարդիկ կան:
  • Ստվերազուրկ լամպը նախատեսված ներարկիչներ տեղադրելու գործընթացն առանց ստվերի լուսավորելու համար: Այն մեծամասամբ նախատեսված է գիշերային ժամերին օգտագործելու համար:

Քանի որ այս սարքավորումների գնման գումարը գոյացել է «Նատալի Ֆարմ» դեղատներում վաճառված բոլոր դեղամիջոցների բոլոր տուփերից, ուստի` վստահաբար կարող ենք ասել, որ սարքերը հիվանդանոցների համար ձեռք են բերել այն քաղաքացիները, ովքեր գնում են կատարել վերոնշյալ դեղատներից: Այդ առիթով «Օգնեմ» հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր այդ մարդկանց, ինչպես նաև «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցին: Այս ակցիան շարունակվում է: Հուսով ենք, որ այն մարդիկ, ովքեր մեզ աջակցեցին անցած ամիսների ընթացքում, դարձյալ կլինեն մեր կողքին և դեռ կգտնվեն անձիք, ովքեր կմիանան մեզ: Այսպիսով` հոգալով սեփական առողջության մասին` օգնենք հիվանդ երեխաներին:

վերադառնալ
Կարծիքներ

Anna
2016-12-02 19:42:56
Es shat urax em vor ognum eq mer poqriknerin , ovqer unen ayd hivandutyun@ : Es kcankanai mianal dze
ավելին
 
ARMINE
2015-04-13 20:27:44
ES ANCHAP SHNORHAKAL EM AYS CRAGRI KAZMAKERPICHNERIN...EV CAMKANUM EM VOR ASHXARI BOLOR HIVAND MARDI
ավելին
 
Aram
2014-03-26 15:24:53
Shnorhakalutyun shat lav gorc eq anum
 
syuzi
2014-05-12 15:05:34
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ ապաքինմանը և սպասել ու դիմավորել առողջ կյանքին :
ավելին
 
Gayane
2014-05-12 15:04:52
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal inchpes k
ավելին