Ապրենք օգնելով!!!
Օգնության ձեռք` մեկնված Ավստրիայից

3311133069498702.03.2012

Օգնության ձեռք` մեկնված Ավստրիայից Շուրջ երկու տարի է անցել այն օրից, երբ «Օգնեմ» հիմնադրամի գրասենյակում հեռախոսազանգ հնչեց Ավստրիայից, և տիկին Գոհար Պարզիանի բարեհամբույր ձայնը հայտնեց այն մասին, որ ինքն ու իր ընտանիքը, ինչպես նաև մի խումբ բարերարներ որոշել են օգնել Հայաստանի` արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին, և, որ այդ օգնությունը տեղ հասցնող միջնորդ օղակը պիտի հանդիսանա «Օգնեմ» հիմնադրամը: Այդուհետ հիմնադրամը սկսեց պարբերաբար փոխանցումներ ստանալ «Հաիրապետ Պարզիան և ընկերներ Ավստրիայից» անվան ներքո (այս մասին կարելի է տեղեկություններ ստանալ անցնելով հետևյալ ուղով` http://www.ognem.am/am/grantors/16/): Անչափ հաճելի է, որ թե’ հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները, թե’ ազգությամբ ավստրիացի բարի մարդիկ միացել են այս աստվածահաճո միջոցառմանը և աջակցում են մեզ` սարսափելի հիվանդության դեմ ամենօրյա պայքար մղող երեխաներին օգնելու գործում: Տեր և տիկին Պարզիանների, պարոն Անդրեաս Կրաութշնեյդերի, տիկին Կարոլա Սիքսի և այլ բարերարների ջանքերով 23.02.2009թ. մինչ օրս կանոնավոր կերպով հավաքագրվում և «Օգնեմ» հիմնադրամի միջոցով` արյան քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին են տրամադրվում դրամական օգնություններ` վերջիններիս բուժումն ավելի արդյունավետ դարձնող դեղամիջոցները ձեռք բերելու նպատակով: «Օգնեմ» հիմնադրամը երախտագիտություն է հայտնում իր և իր շահառուն հանդիսացող փոքրիկների անունից և հույս հայտնում, որ կբազմապատկվի նմանատիպ բարեգործական միջոցառումների և դրանց մասնակիցների թիվը:

վերադառնալ
Կարծիքներ

Anna
2016-12-02 19:42:56
Es shat urax em vor ognum eq mer poqriknerin , ovqer unen ayd hivandutyun@ : Es kcankanai mianal dze
ավելին
 
ARMINE
2015-04-13 20:27:44
ES ANCHAP SHNORHAKAL EM AYS CRAGRI KAZMAKERPICHNERIN...EV CAMKANUM EM VOR ASHXARI BOLOR HIVAND MARDI
ավելին
 
Aram
2014-03-26 15:24:53
Shnorhakalutyun shat lav gorc eq anum
 
syuzi
2014-05-12 15:05:34
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ ապաքինմանը և սպասել ու դիմավորել առողջ կյանքին :
ավելին
 
Gayane
2014-05-12 15:04:52
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal inchpes k
ավելին