Ինչպես օգնեմ

Ապրենք օգնելով…

Ապրենք օգնելով…

Ապրենք օգնելով…

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«ՕԳՆԵՄ» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ, և կոչված է աջակցելու Հայաստանում արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաներին:

Հարգելի այցելու
Ես ինքս տառապել եմ արյան չարորակ հիվանդությամբ և, փառք Աստծո, այսօր առողջ ու լիարժեք կյանքով եմ ապրում:
«ՕԳՆԵՄ» հիմնադրամի ստեղծման պահին, Հայաստանում արյունաբանական ծառայության որակը բնավ այն մակարդակին չէր ինչ այսօր, ամենօրյա խնդիր էր դեղերի առկայությունն ու հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ պայմանները: Իսկ ես, բուժված լինելով արտասահմանյան մի կլինիկայում, որը հագեցած էր անհրաժեշտ բոլոր պարագաներով, շատ էի ուզում, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները բուժվեն Հայաստանում և հենց նմանատիպ պայմաններում: Ահա այս մղումով, իմ մտահոգ ընկերների՝ Հովհաննես Բուրմանյանի և Աննա Մաղաքյանի հետ ստեղծեցինք «ՕԳՆԵՄ» հիմնադրամը: Մեկտեղելով մեր ջանքերը Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների հետ՝ արդեն 10 տարի է արդյունավետ աշխատում ենք՝ մեր գերագույն շահն ու հատուցումը հիվանդ երեխաների կյանքը համարելով: Այսօր ես լի եմ հույսով, որ իր բաց և թափանցիկ գործելաոճի շնորհիվ, հիմնադրամը շարունակում է վստահելի կառույց լինել հասարակության աչքում, ուստի հայցում եմ Ձեր աղոթքն ու աջակցությունը՝ մեր երեխաներին առողջ ու երջանիկ մանկություն պարգևելու համար: