Ինչպես օգնեմ

Ապրենք օգնելով…

Ապրենք օգնելով…

Ապրենք օգնելով…

ՏԵԽՆԻԿԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2008-2018թթ ՀՀ-ում Արյան օնկոլոգիական հիվանդություն ունեցող երեխաները բուժում են ստացել Երևանի երկու հիվանդանոցներում՝ Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայում: Համագործակցելով երկու հիվանդանոցների հետ՝ «Օգնեմ» հիմնադրամը ոչ միայն լրացրել է դեղորայքի պակասը՝ անմիջականորեն աջակցելով պացիենտներին, այլ նաև տարբեր տարիների բժշկական, կենցաղային և համակարգչային տեխնիկա է նվիրաբերել հիվանդանոցներին. ինֆուզոմատներ, կենսական ֆունկցիաների մոնիտորներ, ախտահանիչ և անստվեր լամպեր, հետազոտման մահճակալներ, վիրաբուժական փաթեթներ, սառնարաններ, գազօջախ, օդորակիչ, համակարգիչներ ու տպիչ սարք: Վերոնշյալ գույքն անհատույց նվիրաբերվել է նշված բուժհաստատություններին՝ այնտեղ գտնվող երեխաների բուժական ու կենցաղային պայմանները բարելավելու նպատակով:  Այսօր, փառք Աստծո, տեխնիկայի հարցը հիվանդանոցներում լուծված է: